Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ընտրվել է Իրանի նոր նախագահ

Ընտրվել է Իրանի նոր նախագահ
16.06.2013 | 00:27

Իրանի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել 64-ամյա հոգևորական Հասան Ռուխանին։ Նա տեղի չափանիշներով համարվում է չափավոր լիբերալ։ Պաշտոնական տվյալներով նրա օգտին քվեարկել է ավելի քան 18 միլիոն մարդ, քվեարկությանը մասնակցածների ավելի քան 50 տոկոսը։ Հաղթանակի համար Ռուխանիին անհրաժեշտ էր հավաքել 50,1 տոկոս ձայն։ Այսպիսով՝ ընտրություններն Իրանում կարելի է համարել կայացած։

Նշենք, որ արտասահմանյան դիտորդներ ընտրություններում չեն եղել։ Կարծիք կա, որ ընտրարշավն իրականացվել է որոշակի խախտումներով։ Լիբերալ Թերթերը փակվել են, հասանելիությունը համացանցին սահմանափակվել է, ձերբակալվել են որոշ լրագրողներ։

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ